Ըստ գիտնականների՝ Սեյշելյան և Մալդիվյան կղզիները կարող են անհետանալ Երկրի երեսից
Գիտնականները գտնում են, որ մարդիկ 10 տարի հետո չեն կարող այցելել հայտնի հանգստյան վայրեր:
Life.ru-ի փոխանցմամբ, ԱՄՆ Կենսաբանական ծառայության և Հավայայի համալսարանի գիտնականներն ու հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ 2030 թվականին Հնդկական և Խաղաղ օվկիանոսների կղզիների մեծ մասը կդառնան ոչ պիտանի բնակության համար:
Մարշալյան կղզիներում ջրի մակարդակի և երկրաբանական առանձնյակների փոփոխությունը գիտնականներին ստիպել է վատատեսական եզրահանգումներ անել. մասնավորապես, անխուսափելի է ծովերի ցամաքելը, իսկ կղզի պետություններում տարածքի տաքացումը առաջիկա տասնամյակի միակ խնդիրը չի լինի: Բացի կղզիների ջրհեղեղից, կպակասի խմելու ջուրը, որի պատճառը կլինի գլոբալ տաքացումը: Այս դեպքում աստիճանաբար կկրճատվեն քաղցրահամ ջրի պաշարները, և 2030-ականների սկզբից կզգացվի ջրի ուժեղ պակաս:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց