ԱՄՆ-ն մտադիր է Լեհաստանում ավելացնել իր զինված ուժերի քանակը
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը պատրաստ է մեծացնել Լեհաստանում իր ռազմական ներկայացվածությունը և զինվորականների թիվը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Լեհաստանը ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն է։ Այդ պատճառով մենք միշտ բաց ենք նմանատիպ երկխոսությունների համար»,- ասել է նա Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ հանդիպումից առաջ։
Մետիսը հավելել է, որ դաշինքում զինված ուժերի տեղակայման որոշումն ընդունվել է անվտանգության ապահովման ոլորտում առկա կարիքներին համապատասխան։ Վարշավան վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ երկրում ամերիկյան ուժերի ներկայացվածության ավելացման հույս է հայտնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան