Նաիրի Պետրոսյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի գրասենյակը ձևավորելու աշխատանքը
Նաիրի Պետրոսյանը, ով երկար տարիներ եղել է նախագահ Սերժ Սարգսյանի օգնականը, ստանձնել է պաշտոնաթող նախագահի գրասենյակի ձևավորումը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,-գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը