Քաղաքական 12:19 28/04/2018 Հայաստան

«Եկեք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների». Սամվել Ֆարմանյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է ԱԺ

Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին.

«Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ

Իմ շա՜տ սիրելիներ,
Հարյուրավոր նամակներ ու հեռախոսազանգեր եմ ստացել՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Իսկապես շոյված եմ. տարիների աշխատանքն ու պահվածքն իրենն արել են՝ շատ-շատերը, անգամ այս իրավիճակում, անաչառորեն գնահատում ու արձանագրում են արածդ, ասածդ ու տարիների պահվածքդ: Անկեղծորեն շնորհակալ եմ: Սակայն այսօր պահը չէ անգամ վերլուծելու ու հասկանալու այն պատճառներն ու հանգամանքները, որոնք հնարավոր դարձրեցին այն, ինչ կա այսօր՝ մի կողմից 1988-ը հիշեցնող համազգային զարթոնք, մյուս կողմից՝ օդում կախված ծանր մտահոգություններ ու բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները չեն կարող չտրվել՝ այսօր թե վաղը:

Մայիսի մեկին ընտրելու ենք վարչապետ: Գուցեև այդ ընտրությունը լինելու է պատգամավորական իմ ողջ գործունեության ամենակարևոր քվեարկությունը: Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել; Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից  «չեմ թռնի»: Հիմա դուք ի՞նչ եք ուզում անել՝ նոր ուրացողնե՞ր եք կերտում: Ախր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից:

Դադարեցրեք, խնդրում եմ, հանրային լոբբինգի անվան տակ անցկացվող այս ահաբեկչությունը՝ առնվազն կին պատգամավորների հանդեպ, պարո՛ն Փաշինյան:

ՀՀԿ ֆրակցիայի անդամները, հիմնականում, ԱԺ-ում են լինում, դադարեցրեք այն, ինչ արվում է, և Ձեր ոճով՝ «բարձրացրած ձեռքերով» հյուր եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին: Եկե՛ք խոսելու պարզ, մարդկային: Եկե՛ք առանց պաթոսի քննարկենք կարևոր հարցեր պաշտպանության, փոխզիջումային բանակցություններում զիջումների՝ առավելագույնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թե ինչու է անտեսված «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանությունում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նկարագրելիս: Շա՜տ բան կա հասկանալու:

Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո՛ն Փաշինյան, եկեք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը: Եկեք առանց պայմանավորվելու, առանց զգուշացնելու, եկեք առանց վուվուզելների, եկեք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների: Եկե՛ք:
Խաղաղությամբ՝ Սամվել»:

Արձագանքելով Ֆարմանյանին, «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ, քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։
Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձնյա վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։

Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրու Վահրամ Բաղդասարյանին, հարցրու Գագիկ Մինասյանին և այլոց։

Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։

Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ։
Եղբայրաբար՝
Քո ուսանողական ընկեր Արարատ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}