Թուրքիայի նախագահի թեկնածուին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում
Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանում տեղի ունեցած նիստում 2013 թվականին Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ մեղադրվող Թուրքիայի նախագահի թեկնածու՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ, 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Սելահաթդին Դեմիրթաշի համար դատախազը մինչև 5 տարվա ազատազրկում է պահանջել: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։
Դեմիրթաշը դատավարությանը ներկա չի գտնվել վատառողջ լինելու պատճառով: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:
Նշվում է նաև, որ նույնքան պատժաչափ է սպառնում նաև նույն հոդվածով մեղադրվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ Անկարայից պատգամավոր ընտրված Սըրի Սուրեյա Օնդերին:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը