Մախաչկալայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ ժամը 14:40-ին, տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ:
Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են «Դաֆ» (վարորդը՝ Ս. Ծ., ծնված 1966 թ.) և «Վոլվո» մակնիշերի բեռնատարները:
Ս. Ծ.-ը հոսպիտալացվել է Կիզիլյուրտի քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին