Պաղեստինի նախագահը կոչ է արել երեխաներին հեռու պահել Գազայի սահմանից
Պաղեստինի վարչապետ Մահմուդ Աբբասը իր ժողովրդին կոչ է արել երեխաներին հեռու պահել Իսրայելի և Գազայի սահմանին տեղի ունեցող ցույցերին մասնակցելուց՝ նախազգուշացնելով, որ դա կհանգեցնի «հաշմանդամ» սերունդ ունենալուն: Այս մասին հայտնում է լիբանանյան «Naharnet.com» կայքը:
«Երիտասարդներին հեռու պահե՛ք սահմանից, երեխաներին հեռացրե՛ք, մենք չենք ուզում վերածվել հաշմանդամ ժողովրդի»,-ասել է Մահմուդ Աբբասը:
Նշենք, որ մարտի 30-ից Գազայի սահմանին սկսված ցույցերի և բախումների հետևանքով զոհվել է 48 մարդ, վիրավորվել են հարյուրավորները:
http://www.naharnet.com/stories/en/245580-abbas-says-children-should-be-kept-away-from-gaza-border-clashes
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց