Ռուսաստանը Թուրքիային թույլ է տվել լոլիկ ներմուծել
«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 1-ից թույլ է տվել Թուրքիայից լոլիկ ներկրել՝ առանց ձեռնարկությունների սահմանափակման։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, մատակարարումը թույլատրվել է արտադրման վայրից:
Անցակետերում բանջարեղենը ֆիտոսանիտարական վերահսկողություն կանցնի մի քանի գերատեսչությունների մասնագետներից կազմված համատեղ հանձնաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստան լոլիկ ներկրելու թույլտվություն էր ստացել թուրքական 20 ձեռնարկություն:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածում է, որ Հայաստանը ՌԴ-ին թուրքական ծագման լոլիկ է մատակարարել
- Ռուսական կողմը ևս մեկ թուրքական ընկերության լոլիկ ներկրելու թույլտվություն է տրամադրել
- Պուտինն ու Էրդողանը կքննարկեն թուրքական լոլիկի մատակարարման հարցը
- Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը կվերացնի թուրքական լոլիկի ներմուծման արգելքը
- ՌԴ կառավարությունը թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան