Մակրոնն Ավստրալիայի վարչապետի կնոջը «համեղ» է անվանել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թըրնբուլի կնոջը «համեղագույն» է անվանել։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին նա նշել է Սիդնեյում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Մակրոնը ելույթի ավարտին շնորհակալություն է հայտնել Թըրնբուլին՝ հյուրընկալության համար։ «Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել սրտաբաց ընդունելության համար, շնորհակալ եմ Ձեզ և Ձեր համեղագույն կնոջը»,- ասել է նա։
Սոցկայքերում նախագահի այս արտահայտությունը դարձել է ծաղրի առարկա։ Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ նա փորձել է կատակել։ Մեծ մասը, սակայն, տեսակետ են հայտնել, որ սա պարզապես տառասխալի հետևանք է:
Նա ասել է delicious՝ ֆրանսիական délicieux-ի համաբանությամբ, որը թարգմանվում է նաև իբրև «հրաշալի»։ Անգլիական այդ բառը կարող է նաև «շատ համեղ» իմաստով ընկալվել։