ԱՄՆ-ում կոչ են արել Ռուսաստանից վրեժ լուծել «կիբերհարձակումով»
Ամերիկացի սենատոր-հանրապետական Ջոն Մաքքեյնը կոչ է արել ԱՄՆ-ին՝ կիբերհարձակումով Ռուսաստանից վրեժ լուծել 2016 թ. նախագահական ընտրություններին ենթադրաբար միջամտելու համար։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Ես գիտեմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանցավոր քայլերի կդիմի այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն ստիպել զղջալ դրա համար»,- նշել է նա իր «Անզուսպ ալիք» գրքում։ Սենատորի խոսքով՝ Վաշինգտոնի ընդունած սահմանափակող միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է Կրեմլի դեմ օգտագործել իր իսկ զենքը։
Մաքքեյնը իր գրքում նշում է, որ Դոնալդ Թրամփը կարող էր Մոսկվայի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, սակայն դա չի անում, քանի որ ենթադրելի է, որ Ռուսաստանը նրա դեմ ինչ-ինչ «կոմպրոմատներ» ունի՝ հակադարձելու համար։