Լիտվայում Վրաստանին պաշտոնապես կոչելու են Սաքարթվելո
Լիտվայում Վրաստանին պաշտոնապես սկսել են անվանել «Սաքարթվելո»։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը՝ թվիթերի իր միկրոբլոգում։
«Վրաստանի անկախության հարյուրամյակի նախօրեին որոշում կայացվեց։ Այս պահից լիտվերենով Վրաստանը կկոչվի Սաքարթվելո»,- ասել է նա։
Մինչ այժմ՝ Լիտվայի պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը գրվել է «Gruzija»։
«Սաքարթվելոն» ծագում է Քարթլի անվանումից, այդպես է կոչվում Վրաստանի հիմնական պատմաաշխարհագրական շրջաններից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց