Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության սերվերները կիբերհարձակման են ենթարկվել
Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության սերվերները մայիսի 2-ին կիբերհարձակման են ենթարկվել, որի հետևանքով համակարգչային վիրուսը վնասել է գործակալության տվյալների բազան, ծրագրերը և էլեկտրոնային հասցեները։ Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն։
Կիբերհարձակման արդյունքում առաջացած խնդիրների լուծման համար գործակալության հետ աշխատում են բոլոր համապատասխան գերատեսչությունները։ Ընդ որում՝ նշվում է, որ միջազգային ավիացիոն ֆիքսված հեռահաղորդակցության ցանցերի և ուրիշ այլընտրանքային միջոցների շնորհիվ գործակալությունն արդեն բոլոր շահառուներին արդեն տեղեկատվություն ապահովել է։
«Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, ավիացիոն կազմակերպությունների և այլ շահառուների սպասարկումն անխաթար է»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական ավիացիայի գործակալության սերվերների վրա հարձակվածները պահանջել են գումար՝ կրիպտոարժույթով։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է գործակալության փոխտնօրեն Լևան Կարանաձեն։ Նա տեղեկացրել է, որ միջադեպն ուսումնասիրվում է, սակայն հարձակման հետևանքով գործակալության աշխատանքը չի ընդհատվել։
Կիբերհարձակում նախաձեռնողները չեն կարողացել մուտք գործել գաղտնի տեղեկությունների բազա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին