Մակրոնն ու Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույցներ է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ «Երկու նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր»,- ասված է կարճ հաղորդագրության մեջ։
Ինչպես ենթադրվում է, ԱՄՆ նախագահը երեքշաբթի կհայտարարի Միջուկային համաձայնագրից դուրս գալու կամ այն պահպանելու իր որոշման մասին։ Թրամփը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այս գործարքի հետ կապված և խոսել այն լքելու հնարավորության մասին, եթե հնարավոր չլինի այդ համաձայնագիրը փոփոխել։
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը, համաձայն պայմանավորվածությունների, մինչև մայիսի 12-ը երկարաձգելով՝ Թրամփը հայտարարել է, որ այդ երկարաձգումը կլինի վերջինը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց