Մեզ կուռքեր պետք չեն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 8-ին խորհրդարանում նշեց՝ այսօր ԱԺ դահլիճում քվեարկությամբ ոչինչ չի ավարտվելու, դրանով միացվելու է նոր իշխանության վստահության ժամացույցը, որովհետև փոփոխությունները պետք է միայն անձերի և խմբավորումների, ցանկությունների և հայտարարությունների փոփոխություն պետք է չլինեն, հին կուռքերի՝ նորերով փոխարինում չլինեն։
«Մեզ կուռքեր պետք չեն, պետք են իրական, շոշափելի, տեսանելի փոփոխոխություններ՝ ներքևից վերև, վերևից ներքև, մեր մտքերում ու գործողություններում։ Միայն իշխանական վերնախավի փոփոխությամբ այս շարժման դրական էներգիան կիսատ կմնա։ Ամեն մեկս այդ փոփոխությունը պիտի սկսի իրենից, որ հետո բարոյական իրավունք ունենա դա պահանջելու իր կողքին ու հեռու կանգնածից»,- ասաց նա՝ հավելելով, որ արժեքների ու մտածողության հեղափոխություն պետք է լինի։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը. ՀՀ վարչապետի թեկնածու
- ԱԺ հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետ ընտրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը