Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀԿ-ականներին
«Ամբողջ ընթացքը մի տեսակ տոնական չէ, ինչ որ անհավես է»,- ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ բոլորին շնորհավորելով Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ։
«Այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների 1/3-րդի թեկնածուին, այլ ՀՀ սահմանադրության պահանջն ենք կատարում, որն է՝ ժողովրդի կամքը օրենք է, իսկ մեզ բոլորիս արդեն իսկ ակնհայտ է և պարզ, որ ժողովուրդն իր ամբողջականության և մեծամասնության մեջ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչին, հուսով եմ, այսօր դրական պատասխան կտանք», - նշեց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ շատ լավ հասկանում է Հանրապետական գործընկերներին և ասաց. «Ցանկության դեպքում սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը կարող է լինել նաև ձերը։ Դրա համար պետք է պատասխանել ժողովրդի տված մի քանի հարցի, հավատացեք, անսխալական մարդ, առավել ևս անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի։ Հուսով եմ, որ այն կառուցողական մթնոլորտը, որ այսօր դրսևորելու է ՀՀԿ-ն, հետայսու էլ կդրսևորի պետական շահից, Հայաստանը վերափոխելու շահից ելնելով։ ՀՀԿ այն մարդկանց հետ, ու հետ որ շփվել եմ և բարեկամ եմ համարել, նաև նրանց ջանքերով էր, որ այս հեղափոխությունը եղավ անարյուն։ Շնորհակալություն»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանն աշխարհին ցույց տվեց, որ ի զորու է գործել՝ որպես ինքնիշխան պետություն։
«Հեղափոխությունը պետք է շարունակվի, պետք է մտնի ամեն ընտանիք, որտեղ չպետք է լինի բռնություն, աշխատավայր, որտեղ չպետք է լինի իրավազուրկ աշխատող, պետք է մտնի պետական կառավարաման համակարգ, որտեղ չպետք է լինի կոռուպցիա» ,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը. ՀՀ վարչապետի թեկնածու
- ԱԺ հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետ ընտրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը