Ուկրաինայի դպրոցում զանգվածային թունավորման պատճառով տուժածների թիվը հասել է 58-ի
Ուկրաինական Չերկասսի քաղաքի դպրոցում արձանագրված զանգվածային թունավորման պատճառով հոսպիտալացվածների թիվն ավելացել է՝ հասնելով 58-ի: Այս մասին հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ուկրաինայի ԱԻՆ-ի տվյալներով՝ երեքշաթի օրը Չերկասսում գրանցվել է զանգվածային թունավորում դպրոցականների շրջանում: Երեխաները դպրոցական տողանիի ժամանակ ուշագնաց են եղել: Սկզբից հիվանդանոց է տեղափոխվել երեք երեխա, իսկ հետո՝ 42, ավելի ուշ նրանց թիվը հասել է 57-ի:
Ըստ աղբյուրի՝ հոսպիտալացվածներից 54-ը երեխաներ են: Հիվանդների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Նշվում է նաև, որ հարուցվել է քրեական գործ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ պարզելու զանգվածային թունավորման պատճառը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց