Իսրայելցի զինվորները Գազայի հյուսիսային հատվածում գազով լցված նռնակներ են կիրառել
Իսրայելցի զինվորականները արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել Գազայի հատվածի արգելափակված մասում՝ Իսրայելի սահմանին հավաքված պաղեստինցի ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իսրայելցի զինվորները զանգվածաբար արցունքաբեր գազ են օգտագործում Էլ-Բիրա բնակավայրի հյուսիսում բողոքի ակցիա իրականացնող արաբ երիտասարդության ամբոխը ցրելու համար։ Հաղորդվում է, որ Բեյթ-Իբլ բնակավայրի մոտ սկսված բախումների ժամանակ մի քանի արաբ վիրավորում է ստացել։
Գազայի հոսպիտալի ներկայացուցիչը տեղեկացնում է, որ պաղեստինցիներից մեկը մահացել է հրազենային վնասվածքներից, որ ստացել է նախորդ օրը՝ իսրայելցիների հետ սահմանային շրջաններում տեղի ունեցած բախման ժամանակ։ Վերջինս դարձել է երկուշաբթի օրը Գազայի հատվածի սահմանին իսրայելական ոստիկանության և զինվորների հետ արաբների բախման 61-րդ զոհը։
Պաղեստինի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի արտգործնախարարը անիծել է Իսրայելին
- Պաղեստինի նախագահը կոչ է արել երեխաներին հեռու պահել Գազայի սահմանից
- Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ
- Իսրայելը, ի պատասխան Գազայի հատվածից հրթիռակոծության, ավիահարված է իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան