Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը դեմ է արտահայտվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակին
Մոլդովայի խորհրդարանի ղեկավար Անդրիան Կանդուն դեմ է արտահայտվել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակին, որը հանրապետությանը տրվել էր նախագահ Իգոր Դոդոնի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իգոր Դոդոնը և Մոլդովայի Հանրապետության սոցիալիստական կուսակցությունն են դիտորդի կարգավիճակ ստացել, և ոչ՝ Մոլդովայի Հանրապետությունը։ Եվրոպական վեկտորը մեր երկրի զարգացման միակ ռազմավարական ուղղությունն է, որ գալիք սերունդներին հնարավորություն կտա հասնել առաջընթացի և կայունության։
Ահա այդ պատճառով է, որ մենք նախաձեռնել ենք Սահմանադրության մեջ խմբագրումներ մտցնել, որպեսզի այդ ուղղությունն անշրջելի դարձնենք։ Ոչ Իգոր Դոդոնը, ոչ որևէ այլ պետական գործիչ առանց խորհրդարանի աջակցության չի կարող փոխել այդ ուղղությունը»,- ասված է խորհրդարանի իշխող «Ժողովրդական» կուսակցության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուի տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց