«Ժամանակ». Հայտնի է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարի անունը
«Ժամանակ» թերթը գրել է. «Երեկ տեղեկացրել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել: Ընդ որում՝ նրա հրաժարականը պայմանավորված է ոչ այնքան ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալով, որքան քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից իրականացվող ճնշումներով: Գրել էինք, որ ՀՀԿ-ն որոշել է ոչ մի պարագայում չզիջել ուղղակի ընտրությունների միջոցով իր ստանձնած պաշտոնները և որոշել է վարչական շրջաններում էլ ամրապնդել իր դիրքերը:
Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարը լինելու է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը. նա Հովհաննես Վարդանյանից առաջ կրկին զբաղեցնում էր Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը