Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը
Հայաստանի բնության պետական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը և ներկայացել իր յուրօրինակ միջոցառումների ցանկով: Այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ից 19-ը «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվի «Ակնթարթ» և «Ժամանակի շունչը» խորագրով ցուցահանդեսը։
Այսօր մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թանգարանի հանրահռչակման և հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը՝ բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են բնության հանդեպ հոգատարության սերմանմանը։ Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ նկարիչների միության անդամ Վլադիմիր Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ համագործակցության, աջակցություն ցուցաբերելու համար։
Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ