Ռուսաստանը երբեք չի միջամտում այլ երկրների գործերին. Լավրով
Մոսկվան երբեք չի միջամտել և չի էլ պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրամիությունը Ռուսաստանի կարևոր հարևանն ու առևտրատնտեսական գործընկերն է։ Բնականաբար, մենք հետևում ենք ԵՄ-ում և ԵՄ անդամ-երկրներում վարվող քննարկումներին՝ ապագա եվրոպական ինտեգրման մասին։ Բայց մենք միևնույն ժամանակ երբեք չենք միջամտել ու չենք էլ պատրաստվում միջամտել այլ պետությունների ներքին գործերին»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ի տարբերություն որոշ գործընկերների՝ Մոսկվան երբեք չի խոսել եվրանախագծի համար կարևոր նշանակություն ունեցող հանրաքվեների և քարոզարշավների հետ կապված առաջնահերթությունների մասին։
«Մենք աշխատում ենք և պատրաստ ենք շարունակել համագործակցել այն առաջնորդների հետ, ում օգտին կքվեարկեն եվրոպացիները»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը