Դատախազություն. ՊՆ մայոր է ձերբակալվել
Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի
կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բացատրություններ են տվել այն մասին, որ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ.
ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով գումարներ են փոխանցել ՊԲ-ում ծառայող անձի: Վերջինս դրա դիմաց մտացածին հեռախոսագրեր է հասցեագրել ՊԲ N զորամաս, որոնք հիմք են հանդիսացել իրենց արձակուրդ տրամադրելու համար:
Նշված պաշտոնատար անձը՝ զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն, իր բացատրությամբ ևս ընդունել է մի շարք զինծառայողներից գումարներ վերցնելու և դրա դիմաց նրանց ծառայության զորամասին կեղծ հեռախոսագրեր հասցեագրելու հանգամանքը:
Մայիսի 5-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշնելով:
Մայիսի 18-ին ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն ձերբակալվել է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ) նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ
հանցագործությունների հնարավոր այլ դրվագների բացահայտման ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ