Ռուս քննիչները պահանջում են կալանավորել Գրիգորի Փիրումովին
ՌԴ մշակույթի նախկին փոխնախարար, բիզնեսմեն Կոլեսնիկովին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։ Քննիչները նաև դիմում են Մոսկվայի Բասմանյան դատարանին՝ մշակույթի նախկին փոխնախարար Գրիգորի Փիրումովին ձերբակալելու խնդրանքով։
Վերջինս մեղադրվում է 450 մլն ռուբլու գողության մեջ, որոնք դուրս են գրվել Էրմիտաժի շինությունների համալիրի կառուցման համար։
Բասմանյան դատարան միջնորդություն է ներկայացվել՝ Փիրումովի և Կոլեսնիկովի նկատմամբ կալանքը իբրև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նկատի ունենալով առաջադրված մեղադրանքները՝ նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը