Երևանում զինծառայողը վրեժխնդիր է եղել մոր ամուսնուց՝ նրան սպանելով
ՔԿ ԵՔՎՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում տեղի ունեցած 60-ամյա Գ.Մաթոսյանի սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են քննճական կոմիտեից:
Հիշեցնենք, որ տղամարդու դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 14-ին՝ Երևան քաղաքի Այգեստանի տներից մեկի հարակից տարածքում՝ նեխային փոփոխությունների ենթարկված և դեմքային գանգի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներով:
Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել դիակը հայտնաբերվելուց ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2018թ. ապրիլի 10-ին՝ տուժողի ծանոթի փաստացի կնոջ որդու կողմից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողի տանն են բնակվելիս եղել նաև նրա ընկերը՝ փաստացի կնոջ, մեկ տարեկան երեխայի և կնոջ որդու հետ միասին։ Ըստ ցուցմունքների՝ ընտանիքում պարբերաբար եղել են վիճաբանություններ կենցաղային հարցերի շուրջ, որոնց ժամանակ նաև բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ։ Որդին, ով 2017 թվականի հունվարից գտնվել է զինծառայության մեջ, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկացել է վրեժխնդիր լինել։
2018 թվականի ապրիլին՝ կարճաժամկետ արձակուրդի շրջանակներում, երիտասարդը վերադարձել է տուն և մոր ամուսնուց վրեժխնդիր լինելու նպատակով նախ անասնագոմում կացնով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել տանտիրոջը, ապա տանը նռնակը նետել մոր ամուսնու ոտքերի տակ, այնուհետև կացնով հարվածել նրա գլխին: Վերջինիս առողջությանը պատճառվել էր թեթև վնաս։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ