Հեծանիվներ գյումրեցի փոքրիկների համար
Գյումրեցի 40 փոքրիկներ հեծանիվ են նվեր ստացել։ Դրանք Հայաստան են բերվել Գևրիկյանների ընտանիքի և ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության համագործակցության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի պաշտոնական կայքից:
Հրաչ Գևրիկյանը 80-ականներից ապրում է ԱՄՆ-ում, նախկին հեծանվորդը հեծանիվների խանութ ունի Փասադենայում։ Երբ ինքն էր երեխա, հեծանիվ չուներ, հեծանվորդ եղբորինն էր «գողանում», մինչև որ ինքն էլ սկսեց զբաղվել հեծանվասպորտով։ «Ես իրենց տարիքում հեծանիվ չունեի, բայց հիմա հնարավորություն ունեմ իրագործելու երեխաների երազանքը ։Մեր գործի լավագույն փոխհատուցումը երեխաների ժպիտն է»,- ասում է Հրաչ Գևրիկյանը։
Ամերիկահայ հեծանվորդը մշտապես օգնել է Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը, 6 ամիս առաջ է սկսել գործակցել նաև ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության հետ։ Համագործակցության արդյունքում հաջորդ շաբաթ հեծանիվների մի խմբաքանակ էլ կուղարկվի Արցախ, նվերները կհասնեն զոհված ազատամարտիկների երեխաներին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին