Թրամփը կասկածներ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգված է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ համատեղ կազմակերպվելիք գագաթնաժողովով: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Թրամփն անհանգստանում է, որ այդ հանդիպումը կարող է դառնալ քաղաքական խայտառակություն, նա իր օգնականներին հարցնում է՝ արժե՞ դիմել նման ռիսկային քայլի:
Ամերիկացի նախագահին զարմացրել և զայրացրել է Փհենյանի հայտարարությունը՝ գագաթնաժողովից հրաժարվելու պատրաստակամության մասին: Թրամփը զանգահարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին՝ հետաքրքրվելու համար, թե ինչու են Հյուսիսային Կորեայի առաջնորդի վերջին հայտարարությունները հակասում մինչ այդ ասվածին:
ԱՄՆ նախագահի խորհրդականները նաև անհանգստացած են նրանով, որ Թրամփը կայանալիք գագաթնաժողովի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերել:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում հուսով են, որ Հյուսիսային Կորեայի հետ գագաթնաժողովը կկայանա
- Փհենյանը, հնարավոր է, չմասնակցի Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ