«Դա մեր ավանդույթներից է». Պեսկովը բացատրել է՝ ինչու է Պուտինը Մերկելին ծաղիկ նվիրել
Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առճակատման ու փոխադարձ անվստահության մակարդակն այնպիսին է, որ անգամ անմեղ ծաղկեփունջը, որ տղամարդը նվիրում է կնոջը՝ իրենց հանդիպման ժամանակ, կարող է դառնալ քաղաքական հակամարտության առարկա, սակայն երբեմն ծաղկեփունջը, և նման բան իսկապես լինում է, պարզապես ծաղկեփունջ է։ Gazeta.ru-ն ներկայացրել է Պուտին-Մերկել հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի՝ Գերմանիայի կանցլերին նվիրած ծաղկեփնջի շուրջ քննարկումներն ու դրանց ռուսական կողմի արձագանքը։
Գերմանական պարբերականներից մեկը ՌԴ նախագահի այդ քայլին է անդրադարձել՝ հոդվածը վերնագրելով «Ինչու է վիրավորական Պուտինի՝ Մերկելի ծաղիկ նվիրելը»։ Լուսանկարում, որ տարածում գտավ շատ արագ, Մերկելն ուրախությամբ զննում է կարմիր ծաղկեփունջը, որ հենց նոր իրեն նվիրել է Վլադիմիր Պուտինը։ «Այն, ինչ թվում է՝ սիրալիր է, իրականում վիրավորական է»,- եզրակացրել է հոդվածագիրը։
Թեպետ Մերկելի՝ Սոչի այցը փաստացի դեռևս կարծես թե գործնական արդյունքների չի հանգեցրել, սակայն վիրավորական ինչ կարող է լինել ծաղկեփնջի մեջ, որ տղամարդը նվիրում է կնոջը, ում վաղուց և լավ ճանաչում է։
«Ռուսաստանում գործընկերներին ծաղիկներ նվիրելը նորմալ է։ Մեզ մոտ դա լավ դաստիարակության նշան է։ Դա մեր ավանդույթներից է, և մենք ավանդույթներով ենք կողմնորոշվում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մերկելն ու Պուտինը գլխավոր քաղաքական երկարակյացներն են՝ աշխարհի մեծագույն կայսրությունների ղեկավարների շարքում, նրանք անձամբ քաղաքական երկխոսություն են վարում գրեթե 13 տարի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ