Քննադատությունները լավ բան են, ավելի զգոն են դարձնում. Հրաչյա Ռոստոմյան
Լրագրողներն այսօր ԱԻՆ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն հետաքրքրվեցին՝ ի՞նչ կապ ունի արտակարգ իրավիճակների հետ, երբ սպորտսմեն է, պատասխանեց.
«Երբ քաղաքական թիմի անդամ ես, որտեղ քեզ տեսնում են, ապա պարտավոր ես դա իրականացնես: Ինչ վերաբերվում է սպորտից ԱԻՆ գնալուն, ապա նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, որն իրականացնում է իր գործառույթները և ունենալով նախարարի երկար տարիների փորձ՝ վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ իր նշանակումը բազմաթիվ քննադատությունների արժանացավ, Ռոստոմյանը նկատեց.
«Քննադատություններին շատ նորմալ եմ վերաբերվում, քննադատությունները լավ բան են, ավելի զգոն են դարձնում»:
Հարցին որպես ԱԻ նախարար՝ պատրաստ է Գագիկ Ծառուկյանի մոլերում, գազալցակայաններում էլ ստուգումներ իրականացնել, բարձրաձայնել թերացումների մասին, ԱԻ նախարարն ասաց.
«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, արդեն պլանը մշակել ենք և գործընթացը սկսել ենք: Բնականաբար, բոլոր տվյալները կլինեն հանրային և բոլորը կանցնեն անվտանգության տեխզննում: Ստուգումները վերջացնելուն պես բոլոր տվյալները կհրապարակենք»,- նշեց Ռոստոմյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց