ԱՄՆ հայ իրավաբաններն Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են Արցախի հանրապետությունում իրավական ոլորտի զարգացմանը և Արցախ-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ կարևորելով այստեղ ԱՄՆ հայ իրավաբանների միության դերակատարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց