Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ՏԻՄ-երին միջամտել. Էդուարդ Շարմազանով
Ալեն Սիմոնյանի՝ այսօր ԱԺ նիստին մասնակցելն ու քվեարկելը իրավազոր և իրավական է: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նա պատգամավորական մադատից հրաժարվելու վերաբերյալ այսօրվա ամսաթվով դիմում է գրել: Ալեն Սիմոնյանն առնվազն 7 օր ԱԺ պատգամավոր է և օգտվելու է պատգամավորի բոլոր իրավասություններից: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն չի տալիս պատգամավորի մանդատից հրաժարվելուց անմիջապես հետո նրան զրկել մանդատից»,- պարզաբանեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ է վերցրել մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը: Որպես օրինակ նա բերեց Տիգրան Ուրիխանյանին:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին խոսակցություններին՝ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ վերջինս ընտրված քաղաքապետ է, նրան ձայն է տվել երևանցիների ավելի քան 70 տոկոսը:
«Տարոն Մարգարյանը բավական հաջող քաղաքապետ է, և ես պատիվ եմ ունեցել երկու անգամ գլխավորել նրա նախընտրական շտաբը: Համենայնդեպս մեր օրակարգում ես հրաժարականի հարց չեմ լսել: Ինձ համար առնվազն անակնկալ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից ասում է, որ դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է օրենսդիրի և կամ ՏԻՄ-ի աշխատանքներին: Ինչքան իրավունք չունի դատական համակարգին միջամտել, այնքան էլ իրավունք չունի ՏԻՄ-երին միջամտել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանը պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մանդատից
- Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. վարչապետը՝ քաղաքապետի հրաժարականի մասին
- Իմ գնահատականը տվել եմ՝ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով. Վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը