ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր արտահերթ նիստ է գումարվել: Օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց՝ «Ազգային ժողովի պատգամավորի տրամադրելու մասին արձանագրության կազմում» և «Երևանի ավագանու մանդատ տրամադրելու մասին արձանագրությունների կազմում»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ նախատեսվում է դադարած համարել ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանի լիազորությունները: Վերջինիս փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ թեկնածու, ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյան:
Օրակարգի երկրորդ հարցով էլ հրապարակվել են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամների անունները: Այսպես, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանի փոխարեն ավագանիում կընդգրկվի Վիկտոր Ենգիբարյանը։
ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանին կփոխարինի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան