ՄԻՊ. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են՝ մասնավորապես, ուսումնասիրվել է 2017 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս համակարգի գործունեությանն առնչվող վիճակագրությունը, վեր են հանվել ոլորտի գործնական և օրենսդրական խնդիրները:
Արդյունքները վկայում են, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ազատությունից զրկվածների իրավունքների պաշտպանության վրա:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ոլորտի բարեփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ, որոնք տեղ են գտել նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում:
Իրավական վերլուծությունը այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց թիվն աճել է
- Պայմանական վաղաժամկետ ազատմանը վերաբերող օրինագիծն այսօր կքննարկվի հատուկ ընթացակարգով
- Արդեն կրկնապատկվել է պատժից պայմանական վաղակետ ազատվածների թիվը. Քրմոյան
- Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը կսկսվի բացառապես դատապարտյալի դիմումի հիման վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան