Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց
Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը:
Թանգարանից հայտնում են, ցուցադրության նպատակն է հանրությանը նորովի ներակայացնել հայոց պատմության այս կարևոր ժամանակաշրջանի իրադարձությունները, որոնք բախտորոշ նշանակություն ունեցան մեր պետականության ստեղծման համար:
Ցուցահանդեսում ներկայացված են.
- Մայիսյան հերոսամարտերի սխեմա – քարտեզներ, հայկական զորամիավորումների հրամանատարների լուսանկարներ և անձնական իրեր, ճակատամարտերի մասնակիցների խմբանկարներ և օգտագործված զենքերի նմուշներ,
- Առաջին Հանրապետության կառավարման մարմինները և պետականության խորհրդանիշները, պառլամենտի կողմից ընդունված առաջին օրենքները, ՀՀ արտաքին կապերը ներկայացնող փաստաթղթերը՝ առաջին դեսպանների լուսանկարներով և այլն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր