Ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ամփոփելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված, ինչպես նաև Ընդերքի գործակալությունում առկա տեղեկությունները, առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերություններին, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումների մասով:
Նաարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:
Եթե տվյալ ընկերությունները լիազոր մարմնի կողմից սահմանված 90-օրյա ժամկետում չեն վերացնում զգուշացման հիմքերը, ապա ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է նախաձեռնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:
Նշված գործընթացը շարունակական է:
Հարակից հրապարակումներ`
- Ընդերքօգտագործողների կողմից համայնքներում ընդհանուր շուրջ 270 միլիոն դրամ ներդրման պարտավորություն չկատարելու փաստեր է հայտնաբերել
- 60 ընդերքօգտագործողի կողմից շուրջ 300մլն դրամի չափով պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել
- Արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի կոորդինատների անճշտություններ. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին