Հասարակություն 12:11 30/05/2018 Հայաստան

«Ելք»-ը քաղաքապետին մեղադրեց անգործության, քաղաքապետը «Ելք»-ին՝ գործադուլ հրահրելու մեջ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մայիսի 30-ին Ավագանու հերթական նիստի ժամանակ բարձրաձայնեց մայրաքաղաքի թիվ 16 պոլիկլինիկայում արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի մասին։ Նա տեղեկացրեց, որ բուժանձնակազմը գրություն է պատրաստել՝ ուղղված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Վերջիններս նշում են, որ պոլիկլինիկայի նախկին տնօրենի հրաժարականից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանին ներկայացնելը բուռն արձագանքի է արժանացել, քանի որ նշանակումն իրականացնելիս հաշվի չեն առել աշխատողների ցանկությունները։ Բացի այդ, նրանք պնդում են, որ ընթացակարգ է խախտվել՝ գործող փոխտնօրեններից որևէ մեկը չի առաջադրվել, Նունե Խաչատրյանը ղեկավար մարմնի փորձ չունի, չի վարել վարչական պաշտոն, չունի վերապատրաստում։

«Բացի մասնագիտական ձեռքբերումներից, կարևոր ենք համարում նաև մարդկային որակները, բուժաշխատողները բացառում են աշխատանքը մի մարդու հետ, ով էթիկայի պահանջներ է խախտում և անհարգալից վերաբերմունք դրսևորում այն անձանց նկատմամբ, ովքեր դեռ իր ենթակայության տակ չեն, ուստի քանի դեռ իրենց օրինական պահանջները չեն բավարարվել, նրանք հրաժարվում են աշխատել»,- տեղեկացրեց Վարդանյանը՝ հավելելով, որ բուժաշխատողներն ակնկալում են ողջամիտ մոտեցում և մանրամասն անդրադարձ այս խնդրին։

Ավագանու անդամը Երևանի քաղաքապետին ասաց, որ նա չի տիրապետում այդ բուժհաստատությունում գործող իրավիճակին։ Տարոն Մարգարյանն արձագանքեց, որ համապատասխան վարչությունները լավ տիրապետում են և տեղյակ են՝ այնտեղ ինչ է կատարվում, իր տեղակալի գլխավորությամբ ուսումնասիրություններ են իրականացվում։
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն օգտվեց արտահերթ ելույթ ունենալու իր իրավունքից, նշեց՝ նիստի օրակարգում առկա չեն այն հարցերը, որոնք պետության օրակարգում են, և զարմանալի կլինի, եթե ավագանու անդամները դրանք չշոշափեն, քանի որ այդ ամենը վերաբերում է իրենց բոլորին։

Նա ևս խոսեց թիվ 16 պոլիկլինիկայի իրավիճակից, ասաց՝ այնտեղ աշխատանքային մի միջավայր է, որտեղ ոտնահարվում են աշխատողների բոլոր իրավունքները։ «Դուք պատկերացնու՞մ եք՝ 20 տարի առանց արձակուրդի, պատկերացնու՞մ եք ձեզ՝ 20 հազար դրամ եկամուտ ստանալով։ Այս մի շաբաթվա ընթացքում հասկացա՝ սա իրականություն է, և այն տիրում է ոչ թե նրա համար, որ Հայաստանը պատերազմական վիճակում է, հարևանների կողմից շրջափակված, այլ՝ որ տնօրենը տարիներ շարունակ կոռուպցիոն սխեմաներով միլիոններով գումարներ է յուրացրել, ատկատներ, կեղծ հաստիքներ, այսինքն՝ տնօրենը վարչական մասից մի քանի հոգու գրանցել է իր բարեկամների, աշխատողների բարեկամների վրա, ամեն ամիս այդ գումարը դնում է գրպանը, եթե դա բաշխենք աշխատողների վրա, կտեսնենք, որ 10 տոկոսով աճում է նրանց աշխատավարձը»,- ասաց նա։

Խաժակյանը խոսեց նաև թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի մասին, ում մի եղբայրն էլ հարևան պոլիկլինիկայի տնօրեն է, մյուսը՝ կադրերի բաժնի վարիչ, տղան՝ բուժաշխատող, ով իր ղեկավարած պոլիկլինիկայի տարածքի ծառերը ոչնչացնում է ու չի էլ հերքում դա, ում ղեկավարած հաստատությունում ամեն ամիս բուժաշխատողների կողմից դրամարկղ են մուտքագրվում գումարներ՝ չգործող ծառայությունների համար։ Խաժակյանը հայտնեց՝ մամոգրաֆիայի համար աշխատակիցներն ամեն ամիս 10 հազար դրամ են վճարում, մամոգրաֆիայի սարքը չի գործում, և հասկանալի է՝ այդ գումարն ուր է գնում։ «Դուք չեք պատկերացնի, բայց այս պոլիկլինիկայում բուժաշխատողները հաճախ իրենք են ձեռք բերում դեղորայքը և բժշկական պարագաները։ Աշխատանք ես ուզում՝ վճարիր, արձակուրդ ես ուզում՝ կրկին վճարիր, ինչ ուզես այդ պոլիկլինիկայում հնարավոր է անել, պարզապես վճարիր»,- ասաց նա։

Խաժակյանը նշեց, թե այս ամենը կատարվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորչության ներքո, և իր համար խիստ զարմանալի է՝ մի իրավիճակում, երբ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, նա որոշում է նշանակել մի անձի, ում շուրջ կա լարվածություն։ «Ո՞րն է իմաստը այս մթնոլորտում մեկ համայնքային պոլիկլինիկա Ձեր վերահսկողության տակ պահելու համար նման նշանակում անել»,- ասաց նա։

Մարգարյանն արձագանքելով՝ հույս հայտնեց, որ Խաժակյանը կսկսի տիրապետել և օրենքներին, և լիազորություններին, և ցանկություններին, ապա առաջարկեց՝ չհրահրել աշխատակիցներին և այցելուներին, որ նման քայլեր անեն։ «Մենք մեր լիազորությունների շրջանակներում մեր աշխատանքները կազմակերպում ենք»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}