Տնտեսություն 18:24 01/06/2018 Հայաստան

ԱԱԾ բացահայտումների հետքերով. «Սիրողականությունը շարունակվում է»

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից  հետո այսօր սուպերմարկետներում մինչև 30 տոկոսով թանկացել են միրգը, բանջարեղենը, միսը: «Զովք» սուպերմարկետում աշխատակիցներն ասացին՝ բանջարեղենը թանկացել է, որովհետև «չգիտեմ ինչ օրենքներ են փոխվել»:






Լուսանկարներն արվել են այսօր «Զովք»-ում:

Հարկային օրենսդրությունը թերություններ ունի 

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով, ստեղծված իրավիճակի համար հիմք են հանդիսացել  նաև հարկային օրենսդրության մեջ առկա բացերը: Այս պահին հրատապ խնդիր է օրենսգրքի հնարավորինս շատ ու շուտ պարզեցումը:

«Հարկային օրենսգիրքը թերություններ իր մեջ շատ է պարունակում, որը հնարավորություն է տալիս օրենսդրությունը տարբեր կերպ մեկնաբանել, օգտվել օրենքի բացերից ու քիչ հարկեր վճարել: Այս բացահայտումներին զուգահեռ հրատապ անհրաժեշտություն կա առավելագույնս պարզեցնել հարկային օրենսդրությունը, որպեսզի այլևս երբեք երկիմաստության, բանավեճի կարիք պետության ու տնտեսվարողի միջև չլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Առաքելյանը:



Նրա խոսքով, երկու կողմն էլ պետք է ունենան վստահության մեծ պաշար, երկու կողմից էլ պետք է բացառել հարկերի տեսակի ու ծավալի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը:

«Տնտեսվարողը պետք է հստակ իմանա, թե ինչ հարկման ռեժիմով է ինքն աշխատելու: Ընդ որում, ոչ միայն շրջանառության ու ավելացված հարկերի այս օրինակը, այլ շատ դեպքերում հարկային դրույքները մաքսիմում այնքան մոտ են՝ օրինակ եկամտհարակն ու շահութահարկը, որ շատ հաճախ օրենքի շրջանակում մեկ այլ հարկատեսակ մուծելը դառնում է նույն բանը: Պետք է հարկային օրենսդրությունն այնպես կառուցելը, որ տնտեսվորողներին ձեռնտու չլինի նման գործարքների արդյունքում փոխել հարկատեսակը»,-մանրամասնեց Մ. Առաքելյանը:

Բացի այն, որ տնտեսվարողները, տվյալ դեպքում «Ալեքս Հոլդինգ»-ը, օգտվել է օրենքի բացերից, այլ խախտումներ էլ է արել: Տնտեսագետի կարծիքով, առաջին հերթին չվճարված հարկերը պետք է բյուջե վերադարձվեն, իսկ տնտեսվարողները աշխատեն օրենքով, նույնիսկ եթե այն փնթի է ու թերի:

«Բացի հարկ հավաքագրելուց, այո՛, բիզնեսին չխոչընդոտելն ու զարգացումը պետք է լինի կառավարության առաջնահերթություներից: Իսկ դա ենթադրում է, որ օր առաջ հարկային օրենսգրքում պետք է լինեն հեղափոխական բարեփոխումներ»,-ասաց տնտեսագետը:

Գործող մոտ երկու տասնյակի հասնող հարկերն ու տուրքերը կոռուպցիոն սխեմաների հնարավորություն են ստեղծում, լավագույն լուծումներից մեկը, ոլորտի մասնագետը համարում, է պարզեցված օրենսդրությունն ու քիչ հարկատեսակները:

«Հարկային օրենսգիրքը պարզ և հասկանալի պետք է լինի փոքր բիզնեսով զբաղվող կրպակատիրոջ համար: Իսկ այ պահին դրա շուրջ տարբեր մեկնաբանություններ ունեն հարկային ոլորտի մասնագետներն ու բավականին բարձր որակավորում ունեցող հաշվապահները»,-նկատեց նա:

Փոփոխություններից չպետք է տուժի սպառողը

Ինչպես վերևում նշեցինք, թանկացման վերաբերյալ մտահոգություններն արդեն իրականություն են դարձել: Ոլորտից տեղյակները հիմնավորված են համարում թանկացումը՝ վկայակոչելով, որ խոշոր առևտրային կենտրոնները  2 տոկոսի չափով շրջանառության հարկ վճարելու փոխարեն վճարում են  20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ: Մտավախություն կա, որ սա ունենալու է շղթայական զարգացում՝ բանջարեղենը կթանկացնեն նաև փոքր կրպակները, որոնք ավելի քիչ հարկ են վճարում: Արդյունքում  ստեղծվելու է մի իրավիճակ, երբ դրսից գյուղմթերքի ներկրումն ավելի շահավետ է դառնալու:

«Հարկ չվճարելը, ցավոք, դարձել էր բարի կամքի դրսևորում: Հիմնավորում էին, որ հարկ չվճարելով լավություն են անում, որովհետև հարկային դաշտում աշխատելը խոչընդոտում է  բիզնեսին, գները բարձրանում են: Ակնհայտ է մի բան, հարկերը պետք է վճարվեն օրենքով սահմանված կարգով, դա քննարկման առարկա չի կարող լինել: Ինչ վերաբերում է թանկացմանը, ապա չվճարված հարկերը պետք է վճարվեն գերշահույթի հաշվին, ոչ թե գնաճի: Կարծում եմ, այս մասով կառավարությունն իր համապատասխան մարմինների միջոցով խիստ վերահսկողություն կիրականացնի գների անտեղի բարձրացման դեմն առնելու համար»,-նման կարծիք հայտնեց Մ. Առաքելյանը՝ վստահություն հայտնելով, որ խոշոր բիզնեսում ստվերը բերել է գերշահույթների ստացման:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը  Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, Հայաստանը «բացառիկ» է այն առումով, որ գյուղմթերքի գինը որոշվում է ոչ թե մթերման գնով, այլ իրացման ցանցում առկա գներով: ՊԵԿ-ի ու իրացման խոշոր ցանցերի միջև պայմանավորվածությունը նա համարում է փոքր ու միջին բիզնեսի «վարի գնալու» հետևանք:

«Այս իրավիճակում շուկայում գին թելադրողը դարձել է սուպերմարկետը: Այնինչ, փոքր ու միջին բիզնեսը պետք է այնքան զարգացած լիներ, որ կարողանար զսպել սուպերմարկետում վաճառվող մթերքի գինը: Մենք տարիներ շարունակ ականատես ենք լինում հակառակ բանի, սուպերմարկետի բացման տարածքում  փոքր ու միջին խանութները փակվել են, գինը թելադրում է սուպերմարկետը, հետո էլ պայմանավորվածության արդյունքում արտոնություն են տրամադրում սուպերմարկետին»,-բացատրեց ՀԿ նախագահը:



Նրա կարծիքով, տարիներ շարունակ այս ոլորտը քանդվել է ու հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է:

«Եթե կառավարությունը որոշում է գնալ այս քայլին, ապա մինչ այդ պետք է առնվազն մի քանի բան աներ, օրինակ սուպերմարկետներում առևտրի համար պետք է ժամային սահմանփակում կիրառեր՝ թողնելով, որ  փոքր ու միջին բիզնեսը շնչի: Այս երկրում չեն իմացել՝ ինչով են զբաղվել, հիմա էլ չգիտեն, թե այս հարցերը ոնց պետք է լուծել»,-կարծիք հայտնեց Պիպոյանը:

Ստեղծված իրավիճակում տուժողը դառնում է սպառողը, որը միսը, միրգը, բանջարեղենը պետք է թանկ գնի: Սակայն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը նշում է, որ այս պահին փոքր ու միջին բիզնեսը հայտնվում է լավ պայմաններում, նա սպառողներին խորհուրդ է տալիս միսը, միրգն ու բանջարեղենը գնել բակի կրպակներից ու խանութներից, իսկ պետական վերահսկողությունն էլ իրականացվի հավուր պատշաճի:

«Եթե պետությունն այսօր այ քայլն անում է, պետք է հասկանա, որ դեռևս դրա համար այլընտրանք չի ստեղծել: Դեռ չի ասել, գիտեք, ինչ կա, դուխով գնացեք խանութներ բացեք, որովհետև մենք օրինագիծ ենք ընդունելու օրինակ սուպերմարկետները փակելու մասին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սիրողականության պակաս չենք նկատում, ամեն ինչ չէ, որ լուծվում է կամքով, պետք է նաև պրոֆեսիոնալ մոտեցում, սակայն ինչպես տեսնում ենք սիրողականությունը շարունակվում է»,-ասաց նա:

Գյուղատնտեսները պետք է օգտվեն ստեղծված իրավիճակից

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, ով տարիներ շարունակ զբաղված է աճարի արտադրությամբ ու արտադրանքը մատակարարում է խոշոր առևտրային ցանցերին, ով նաև հասարակական հիմունքով գյուղատնտեսության նախարարի խորհրդականն է, Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, սուպերմարկետների համար վատ վիճակ է ստեղծվել, իսկ գյուղատնտեսների համար՝ նոր հնարավորություններ:

«Եթե սուպերմարկետի վճարած հարկը ավելանում է 20 տոկոսով, ապա 3 հազար դրամով վաճառվող տավարի միսը դառնում է 3600 դրամ: Թանկացումը հիմնավորված է, տարիներ շարունակ ԱՁ-ներ բացելով, 2 տոկոս հարկ վճարելով կարողացել են խուսափել թանկացումից»,-հաշվարկեց նա:



Պտղաբուծությամբ ու անասնաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսների համար, նա համարում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Գյուղատնտեսները քանի որ չեն հարկվում ԱԱՀ-ով, կարող են փոքր կրպակներ, մսի վաճառքի կետեր բացել ու որպես անհատ ձեռներեց կամ ֆիզիկական անձ իրենց ապրանքը վաճառել մեծածախ գնից բարձր, խանութի գնից ցածր:

«Այսպես կկարողանան զարգանալ: Քաղաքացիները պետք է օգտվեն նման փոքր խանութներից, շուկաներից: Ամեն դեպքում գյուղացու համար սա կարող է երկու հետևանք ունենալ՝ կամ շատ լավ, կամ շատ վատ: Ամեն ինչ կախված է գյուղացուց: Էն քանակությունը, որ վաճառում էր «Սիթիի»-ն գյուղացուն շատ հարցերից ազատում էր: Կարճ ասաց, մեծ քանակություն էժան տալիս էր սուպերմարկետին, մի կողմ քաշվում: Հիմա վաճառքի ամբողջ բեռն ընկնում է գյուղացու ուսերին, պետք է փորձեն, գյուղացին պետք է զարգանա: Պետությունը որոշ քայլեր արել է, գյուղատնտեսական մթերքների շուկա է կազմակերպել Երևանի մի քանի վարչական շրջաններում:  Բայց գյուղացին իր բերքն այստեղ վաճառում էր ավելի թանկ, քան օրինակ «Սիթիում» էր»,-ասաց Հ. Մնացականյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}