Հորդորում ենք Արցախի մեր սիրելի զավակներին՝ երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնությունները. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ստեփանակերտի իրադարձությունների վերաբերյալ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ներկայացված ուղերձում ասված է.
«Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը:
Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրսիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ եղբայրսիրության մեջ եղեք գթասիրտ, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցեք:
Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը և Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն»:
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, անհանգստացնող է. Կորյուն նահապետյան
- Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել
- Լևոն Տեր-Պետրոսյան. Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել
- Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել
- Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց