16:36 04/06/2018

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդներ նոր կառավարությանը

Կառավարության ծրագիրն ընդհանուր առմամբ ողջունելի է, կան հետաքրքիր գաղափարներ, որոնց կիզակետը պետական պաշտոնյաների վերահսկողությունն է: Panorama.am-ի հետ զրույցում, գնահատելով նոր Կառավարության ծրագիրը, այս մասին նշեց անկախ մեկնաբան Հայկ Բալանյանը։

«Մի քանի հանգամանք, իմ կարծիքով, պիտի հաշվի առնվի և ծրագիրը ուժեղացվի ներքևից, համակարգային  առումով, որ վերահսկողներին վերահսկելու խնդիրը ևս լուծվի: Չնայած կարծում եմ, որ արդեն աշխատանքների իրականացման ընթացքում այդ ծրագիրը անընդհատ կատարելագործվելու է և լրամշակվելու է, և ներկայացվածը ընդամենը նախնական տարբերակն է, իսկ նոր թիմի կազմը հույս է ներշնչում, որ կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ հաջողություններ կարձանագրի»,- ասաց նա։

Բալանյանն առաջարկեց հետագա ծրագրում ընդգրկել նաև օրենսդրական բարեփոխումների մեխանիզմ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, նշեց, որ հատկապես հարկային օրենսդրությունը պիտի բերվի ողջամտության, օրինակ՝ անիմաստ բարձր եկամտային հարկի դրույքաչափի մասով կարելի միասնական ցածր տոկոսադրույք սահմանել, 10-12-ի տոկոսի կարգի, կամ եթե միասնական տոկոսադրույքին համաձայն չեն, ապա պիտի սահմանվի շատ ավելի մեղմ սանդղակ՝ չհարկվող բարձր շեմով, սակայն այդ դեպքում եկամուտների հայտարարագիրը պիտի լինի համատարած բոլորի համար:

«Ընդհանուր առմամբ, ամբողջ օրենսդրությունը պիտի պարզեցվի ու հստակեցվի, որ բոլոր երկիմաստ ու ռիսկեր պարունակող դրույթները դուրս գան օրենսդրությունից: Կարծում եմ՝ լիցենզավորող, արտոնող, ստուգող հիմնարկների քանակը և աշխատանքների կարգը պիտի հստակեցվի: Օրինակ, Վեոլիա-ջուրը, որը բացառիկ բարձր գներով ջրատարներ կառուցող է, նաև միաժամանակ այլ՝ իր մրցակից շինարարական կազմակերպությունների կառուցած ջրատարների միացման, ստուգող ու հսկող կազմակերպություն է՝ կոռուպցիոն ռիսկի բոլոր հետևանքներով»,- ասաց նա։

Բալանյանի խոսքով՝ նույնը վերաբերում է այլ մենաշնորհային հիմնարկի՝ Հայռուսգազարդին, որը գազի համակարգերի անցկացման համար սահմանում է տնտեսական ողջամտություն չունեցող գներ: Նրա կարծիքով՝ հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը պիտի ընդլայնի իր գործունեության ոլորտը՝ սահմանելով և հսկելով ոչ միայն զուտ սակագինը, այլև այլ ծառայությունների արժեքները և ի վերջո հասնի նպատակային աուդիտի, որ հանրությունը հասկանա՝ որքանով են հիմնավոր մենաշնորհային կազմակերպությունների սակագները և ներկայացված ծախսերը:

«Ես կառաջարկեի նաև սահմանել քաղաքացիական և հանրային ծառայողների ծառայության ժամկետ և մշտական ռոտացիայի սկզբունքը, այն նպատակով, որ քաղաքացիական և հանրային ծառայողները պաշտոնավարեն մեկից մինչև երեք տարի, որից հետո այլ հայցվորների հետ հավասար պայմաններում նոր մրցույթի արդյունքում, այսպես ասած զրոյից, նոր հավակնորդների հետ միասին միասնական քննությունների-ընտրանքի համակարգի միջոցով կրկին դիմեն ծառայության անցնելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ այս կերպ երիտասարդ մասնագետների համար կստեղծվի ծառայության անցնելու հնարավորություն, իսկ յուրաքանչյուր աշխատող կիմանա, որ իր ծառայությունը ժամկետային է, ոչ թե ցմահ պայմանագիր:

Գործող վերաատեստավորման համակարգն, ըստ Բալանյանի, այդ կադրային ռոտացիան և նոր «արյան» խնդիրը չի ապահովում:

Նրա գնահատմամբ՝ կարևորագույն խնդիր են նաև  քաղաքական կոռուպցիան և չարաշահումները, հատկապես ՏԻՄ մակարդակով, այս իմաստով կոռուպցիայի կանխարգելման առաջնային քայլ կլիներ նաև տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման ամբողջ համակարգի փոփոխությունը:

Մասնավորապես, փորձագետի խոսքով, ավագանիների որոշումները պիտի ընդունվեն ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, այլ՝ երկու երորրդով, առավել կարևորները՝ երեք քառորդով, ինչն էապես կբարձացնի յուրաքանչյուր ընդդիմության կշիռը ՏԻ մարմինների համակարգի մեջ։ 

«Միջին և խոշոր համայնքերի, այդ թվում, հաշվի առնելով մայրաքաղաքի բացառիկ կշիռը երկրի ժողովրդագրական, ֆինանսական, տնտեսական կազմի մեջ, նաև Երևանի պարագայում, ես կառաջարկեի քաղաքապետի պաշտոնը սահմանել ռոտացիոն՝ հինգ-յոթ խորհրդի անդամներից, երբ ամեն ամիս, հերթով՝ ավագանու կողմից ընտրված խորհրդի անդամները իրականացնում են քաղաքապետի պաշտոնը։ Երևան քաղաքի հարցն ընդհանրապես բարդ է յուրաքանչյուր իշխանության և ընդիմության համար, մայրաքաղաքը երկրի ծավալների համեմատ չափից ավելի մեծ է և կարևոր, ուստի քաղաքապետի դիրքը քաղաքական անցուդարձից հանելու և զուտ վարչական, տնտեսավարման գործառույթներով սահմանափակելու միջոցը, իմ կարծիքով, քաղաքապետի պաշտոնը այդ ոչ անձնավորված, կոլեգիալ մարմնին վստահելն է»,- ասաց նա:

Բալանյանը նշեց, որ այդ հերթափոխով քաղաքապետ հանդիսացող անդամների կոլեգիալ մարմին-խորհուրդը կզսպի ինչպես կոռուպցիոն ռիսկերը, այնպես էլ իշխանության գայթակղությունները Երևանի քաղաքապետին սիրաշահելու և/կամ ճնշելու:

Կոլեգիալ մարմինների պրակտիկան, ըստ փորձագետի, այն միջոցն է, որ կարող է ապահովել տեղական (և ոչ միայն) բյուջեների և գույքի արդյունավետ վերահսկումը, քանի որ ամեն համայնքի-քաղաքի իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ կրելու են համապարփակ պատասխանատվությունը և վերահսկելու են իրար:

«Տարօրինակ առաջարկ եմ անում, բայց չեմ տեսնում այդ անմիջապես մարդկանց խնդիրներին առնչվող և պետականության ողնաշարը հանդիսացող ինքնակառավարման մարմինների արագ ու անցնցուն բարեփոխման այլ ձև: Եթե նախամոդեռն, կլանային, ընտանեկան մտածողությունը, կապերը ու խմբերը բախվում են քաղաքական մտածողության ու օրակարգի հետ, ապա անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ, որոնց պարագայում հաղթող՝ մեկ ընտանիքի կամ խմբի կողմից միանձնյա վերահսկվող իշխանություն և լիովին պարտված կողմ պիտի չլինեն: Հանրային համաձայնությունը ու կոնսենսուսը այդ դեպքում կատարվելու են զուտ օրենքի ու գործնական աշխատանքի շուրջ»,- ասաց նա:

Բալանյանի կարծիքով՝ ի վերջո, քաղաքական կոռուպցիան մեր պետական համակարգի վատ մտածված, թույլ հակակշիռներ ու վերահսկման մեխանիզմներ ունեցող սահմանադրության և պետական կառուցվածքի հետևանք է նաև, և աշխատանքի ընթացքում հանգելու են նոր Սահմանադրության ու այլ սկզբունքներով մտածված ու կառուցված պետական համակարգի ստեղծմանը, ուստի գուցե նաև իմաստ ունի մտածել ապագայում պրեֆերենցիալ (արտոնյալ) քվեարկության ներդրման մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}