Ներգաղթյալները փորձել են սահմանը հատել՝ փայլաթիթեղի մեջ թաքնված
Իրաքից յոթ ներգաղթյալներ և բեռնատարի վարորդին Ստամբուլի անցակետում ձերբակալել են սահմանապահները։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։ Տղամարդիկ փորձել են Իտալիա հասնել՝ բեռնարկղում թաքնված, փայլաթիթեղով փաթաթված։ Նրանք ցանկացել են այդ կերպ աննկատ մնալ սկաների համար։
Տղամարդկանց այս հնարքը գրեթե հաջողված է եղել, սակայն սահմանապահների կասկածն է հարուցել բեռնարկղի քաշը, ուշադիր զննելով «բեռը»՝ նրանք նկատել են փայլաթիթեղից դուրս մնացած ձեռքեր և ոտքեր։
Ներկայում իրաքցի ներգաղթյալներն ու բեռնատարի վարորդը ձերբակալված են միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, սակայն դեռ չի հաղորդվում, թե իրենց իրնչ պատիժ է սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին