Աֆրիկահայում մահանում են հազարամյա բաուբաբները
Գիտնականները ահազնագում են. վերջին 12 տարում Աֆրիկայում առեղծվածային պայմաններում մահացել են մի քանի ամենահին և ամենամեծ բաոբաներ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ մասնագետները դեռևս չեն հասկանում պատճառը, բայց չեն բացառում, որ ծառերը հնարավոր է մահանում են կլիմայի փոփոխությունից: Հարավային Ամերիկայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի համալսարաններից գիտնականները ծառերի մահանալը համարում են աննախադեպ իրադարձություն:
Իրենց եզրակացությունները նրանք հրապարակել են Nature Plants ամսագրում: Գիտնականների կարծիքով, բաոբաբները հաստատ չեն մահացել ինչ-որ համաճարակից:
Նրանց կարծիքով, բաոբաբների մահվան պատճառը մասամբ կապված է կլիմայական պայմանների փոփոխությամբ, որոնք հիմնականում զգացվում են Հարավային Աֆրիկայում: Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ է շարունակել ուսումնասիրությունը, որպեսզի հաստատեն կամ հերքեն այդ վարկածը:
Բաոբաբները կարող են հասնել շատ մեծ չափսերի, իսկ նրանցից որոշների կյանքի տևողությունը կարող է հասնել 100, եթե ոչ 1000 տարվա: Մահացած ծառերը եղել են 1100-2500 տարեկան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին