Արա Մարգարյան. Զինվորին տրվող սննդամթերքն անվտանգ է ու բավարար
«Հաղթանակ» զբոսայգում այսօր կազմակերպվել էր ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու` անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի ցուցադրություն: Ներկաների համար կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրությանը:
«Հերթապահություն իրականացնող անձնակազմի ռացիոնում ավելացվել է լեչո»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը:
Այս տարի կյանքի են կոչվել նաև նախորդ տարի պլանավորած փոփոխությունները՝ նախատեսված ստացիոնար ճաշարաններում սնվող անձնակազմերի համար:
«Բավականին մեծ փոփոխություններ ունենք նաև պահածոյացված մթերքների ցանկում»,-ասաց նա:
ԶՈՒ ներկայացուցիչը վստահեցնում է՝ զինվորին տրվող ուտելիքն անվտանգ է, մինչ ուտելը, հետազոտվում է երկու լաբորատորիաներում:
«Չափաքանակներն էլ բավարար են»,-պնդեց նա:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:
Թե ինչ են ուտում զինծառայողները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց