Նոր իշխանությունը պատրաստակամ է շարունակել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Սուրեն Սարգսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ըստ էության Հայաստանի նոր կառավարության և ՌԴ ղեկավարության միջև առաջին շփումն էր։ Նախորդ շփումն, իհարկե, եղել էր ԵԱՏՄ շրջանակներում, սակայն ճանաչողական բնույթ էր կրել։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով գործադիրի ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցին։
Նրա խոսքով, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի՝ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանն ամենայն հավանականությամբ, քննարկվել են ընդհանուր հարցեր և սկզբունքներ։
«Այս անգամ հանդիպման ընթացքում շատ ավելի մանրամասն անդրադարձեր են եղել։
Մասնավորապես, այդ մասին Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո խոսել է վարչապետի խորհրդականը։ Նշեց, որ առաջին հերթին խոսվել է երկկողմ տնտեսական, ռազմատեխնիկական, էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին։ Այսինքն՝ որոշ փակագծեր բացվեցին։
Միաժամանակ, հատկանշական է, որ խոսակցություն չի եղել Արցախի թեմայով։ Հանդիպմանը, համենայնդեպս, նման խոսակցություն չեղավ։ Ինչ վերաբերում է փակ հատվածին, ապա կրկին վկայակոչելով վարչապետի խորհրդականին՝ պետք է ասել, որ այստեղ ևս Արցախի մասին խոսակցություն տեղի չի ունեցել։ Համենայնդեպս, կարծում եմ՝ նոր իշխանությունը պատրաստակամ է շարունակել երկխոսությունը ՌԴ-ի հետ՝ նույն մակարդակում, այսինքն՝ ռազմավարական գործընկերության տրամաբանության ներքո։
Արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ գոնե հայ-ռուսական հարաբերությունների մասով չենք ունենալու»,-ամփոփեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
- Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց