Քո դեմ ավելի շուտ, քան իմ. Վարդան Ղուկասյանը ԱԱԾ հնարավոր բացահայտումների մասին
«ԱԱԾ բացահայտումների տեսանյութը դիտելիս շատ վատ զգացողություններ եմ ունեցել»,- ԱԺ-ում լրագրողներին այսօր ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Իսկ ի՞նչ գնահատական կտա պատգամավոր Մանվել Գրիգորյանի արարքին, հարցրեցին լրագրողները:
«Շատ վատ: Իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանն էլ՝ հնարավո՞ր է, որ Ազգային անվտանգության ծառայությունը մի օր էլ իր դեմ ապացույցներ ձեռք բերի, Վարդան Ղուկասյանը դիտարկումն արած լրագրողին պատասխանեց. «Քո դեմ ավելի շուտ, քան իմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին