Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է գրել
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոստանյանը՝ չպատասխանելով պատճառների մասին բազմաթիվ հարցերին:
Հիշեցնենք, Կոստանյանի նշանակման մասին Միրոզյանը տեղեկացրեց նրա ու մամուլի խոսնակ նշանակված Կարպիս Փաշոյանի հետ սելֆիով՝ հայտարարելով, որ «1-ին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում»:
Նոր կառավարությունում սա երկրորդ հրաժարականի դիմումն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետո: Առաջին դիմումը վարչապետը չընդունեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին