Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, ինչ կա դրա մեջ. Շարմազանով
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից Կարեն Կարապետյանի դուրս գալու որոշումը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նորմալ է գնահատում:
«Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը: Իսկ ինչ վերաբերում է թե ով կլինի այդ պաշտոնում, ՀՀԿ խորհրդի նիստ կլինի և կընտրվի տեղակալին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Լրագրողների հարցին, թե Կարապետյանի որոշումը փախուստ չէ՞ ՀՀԿ-ից, նա պատասխանեց՝ ոչ. «Մարդը գտնում է, որ այս քաղաքական պրոցեսում ակտիվ ներգրավված չէ և գտնում է, որ արդար չէ՝ չլինելով ակտիվ մնալ այդ պաշտոնում»:
Ճշտող հարցին, թե նա ՀՀԿ-ից դու՞րս է գալու և սեփական կուսակցություն բացելու՞ է, պատասխանեց. «Ես նման քննարկում չեմ ունեցել պարոն Կարապետյանի հետ, սակայն ցանկացածի իրավունքն է մնալ թե գնալ: Կուսակցությունից դուրս գալու մասին այս պահին խոսք չի չեղել»:
Դիտարկմանը, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ Կարեն Կարապետյանը կուսակցության դեմքն էր, Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց գնաց «Քաղաքացիական պայմանագիր» ստեղծեց, ինչ կա դրա մեջ: Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ»:
Մեկ այլ հարցի, թե չի՞ վախենում, որ Հանրապետականում մենակ կմնա, նա ասաց. «Հաստատ մենակ չեմ մնա, բայց եթե դա պետք լինի տվյալ ժամանակաշրջանում իմ կուսակցության համար, որևէ խնդիր չեմ տեսնում: Ես սթրեսի մեջ չեմ ընկել՝ ի տարբերություն շատ մարդկանց»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Կարեն Կարապետյանը հնարավոր է լքի նաև ՀՀԿ-ն
- Արմեն Աշոտյանը չի մեկնաբանում Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը