Թուրքիայում երեխաների դաժան սպանությունների հետքեր են հայտնաբերվել
Հնագետների խումբը Լոնդոնի Բնագիտության թանգարանի աշխատակիցների ղեկավարությամբ Թուրքիայիում 11 երեխաների դիերով գերեզման է հայտնաբերել: Նրանք զոհաբերվել են: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է թանգարանի կայքում։
Բաշուր Հայուք բլրի պեղումների ժամանակ մասնագետները գտել են ոչ մեծ դամբարան, որում մի քանի թաղում է եղել, գտածոն թվագրվում է բրոնզե դարով: Դամբարանում գտել են 11 և ավելի տարեկան առնվազն 11 երեխայի մասունք: Նրանց մարմինների հետ նաև բազում զարդեր են եղել:
Գիտնականները քիչ հավանական են համարում, որ նրանք սպանվել են կոտորածի կամ հակամարտության ժամանակ: Մարմինների դասավորությունը, և այն, որ նրանք չեն սպանվել բռնի կերպով, հաստատում է, որ խոսքը զոհաբերության մասին է: Գիտնականների կարծիքով, երեխաները սպանվել են «իշխանության ցուցադրության» և կարգուկանոնի պահպանման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը