Փաշինյան. Օդում և ցամաքում պատրաստ ենք հակահարվածի
Երևանի երկնքում ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ թռիչքներ են իրականացնում ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։
Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո'վ»:
Հիշեցնենք, նախորդ տարի 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում կազմակերպվել էին ավիացիոն տեխնիկայի ցուցադրություն և անհատական ու խմբակային ցուցադրական թռիչքներ ուսումնամարտական ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ՄիԳ-29 կործանիչներով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին