«Հրապարակ». Բողոքի ակցիաները շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ոչ միայն ջերմուկցիներն են ակցիաներ անում ընդդեմ Ամուլսարի, և հուլիսի 1-ին էլ բնապահպանները երթ են անում դեպի Վայոց ձոր՝ «զորակցելու Ամուլսարի պահապաններին», այլև Արմավիրում է անհանգիստ։ Մենք տեղեկացանք, որ առավոտյան պատրաստվում են ակցիա անել Եղեգնուտ գյուղի բնակիչները՝ ի պաշտպանություն գործող գյուղապետի, որի հրաժարականն է պահանջում գյուղացիների մեկ այլ խումբ։ Երեկոյան Էջմիածնում ակցիա են անելու կաթողիկոսի պաշտպաններն ու հակառակորդները։ Իսկ առավոտյան Արմավիրի մարզպետն իր մոտ է հրավիրել «Մերժիր Կարենին» նախաձեռնող խմբի երիտասարդներին՝ զրուցելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր