Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիները Վրաստան մուտքի հետ որևէ խնդիր այլևս չունեն. ԱԳՆ խոսնակ
«Իրականում եղել է խնդիր, որ Սիրիայում ծնված ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան սահմանափակվել է: Այս պահի դրությամբ մենք Վրաստանից ունենք պաշտոնական պատասխան, որ նման սահմանափակումներ չկան: Եթե մեր քաղաքացիները հետագայում կառնչվեն նման խնդիրների, խնդրում ենք անհապաղ կապվել Վրաստանում ՀՀ դեպանատուն կամ ԱԳՆ օպերատիվ կարգով այդ հարցը լուծելու համար»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Անդրադառնալով Հայաստանի՝ առաջիկայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակցությանը, բանախոսը հիշեցրեց, որ մեր երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի բուն գագաթաժողովին ընդհանրապես չի մասնակցում:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կից անցկացվում է Աֆղանստանում խաղաղության առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների գագաթաժողով: Հայաստանը հրավիրվում է մասնակցելու այդ ձևաչափով՝ որպես խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկիր: Հայաստանը ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներից շատ ավելի մեծ ներկայություն ունի Աֆղանստանում: Հայաստանի՝ այս միջոցառման մասնակցության մասին հավելյալ կտեղեկացվի»,- ասաց Տիգրան Բալայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց