Ամերիկացիները պատրաստ են հրաժարվել սոցցանցերից տարեկան 300 դոլարի դիմաց
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Գրոնինգենի համալսարանի ներկայացուցիչներն ուսումնասիրություն են անցկացրել, որի ընթացքում պարզվել է, թե ինչ գումարի դիմաց ամերիկացիները պատրաստ են հրաժարվել սոցցանցերից։ Պարզվել է, որ գումարն այնքան էլ մեծ չէ։
Վեստի.ռու-ն գրում է, որ ինտերնետ հարցմանը մասնակցել է 2885 մարդու։ Սոցհարցման մասնակիցները սոցցանցերից պատրաստ են հրաժարվել տարեկան 300 դոլարի դիմաց, որոնողական համակարգից՝ տարեկան 17,5 հազար դոլարի, էլեկտրոնային փոստից՝ 8,4 հազար դոլարի, օնլայն-քարտեզից՝ 3,6 հազար դոլարի։
YouTube և Netflix կայքերից ամերիկացի ինտերնետ-օգտատերերը պատրաստ են չօգտվել տարեկան 1,2 հազար դոլար վճարի դեպքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց